ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ:
«Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին:
Ցավակցում եմ պարոն Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին»,- գրել է վարչապետը:
Ինչպես ավելի տեղեկացրել էինք, Տիգրանաշենի ոլորանների ձորում հայտնաբերվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մեքենան և դին:
ՆԳՆ ոստիկանությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է պատգամավոր Մհեր Սահակյանի զոհվելու փաստը: