Իրանի Իսլամական Հանրապետությունն օգտագործում է բոլոր հնարավոր կարողությունները Հարավային Կովկասում անվտանգությունը պահպանելու և խթանելու համար։
Ինչպես հայտնել է իրանական IRNA գործակալությունը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանի՝ օրեր առաջ Հայաստան և Ադրբեջան կատարած այցերին։
Խոսնակը նշել է, որ Իրանի համար կարևոր է Հարավային Կովկասի անվտանգությունը։
«Այդ իսկ պատճառով Իսլամական Հանրապետությունն օգտագործում է բոլոր հնարավոր կարողություններն՝ ապահովելու համար, որպեսզի անվտանգությունն այդ տարածաշրջանում պահպանվի և խթանվի»,-նշել է Բաղային։
Իրանի ԱԳՆ խոսնակը նաև շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարևոր են Իրանի համար։