ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Գերմանիայի կողմից Կիևին առաջին հրետանային ինքնագնաց կայանքների (ՀԻԿ) փոխանցումը, Բեռլինին խորհուրդ է տվել ինչ-որ բան փոխանցել ԱՄՆ-ին՝ հրդեհների դեմ պայքարելու համար:
«Նրանք միայն վառել գիտեն, հանգցնել չեն սովորել», — ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բորիս Պիստորիուսը Ուկրաինային էր փոխանցել RCH 155 տիպի առաջին ՀԻԿ-երը։
Պիստորիուսի խոսքով՝ ինքնագնաց հրետանու փոխանցումն ազդանշան է, որ Ուկրաինան «կարող է ապավինել» Բեռլինին։
Նշվում է, որ Գերմանիան մտադիր է Կիևին փոխանցել 54 նման կայանքներ և ուկրաինացի զինվորներին սովորեցնել դրանց կիրառումը: