ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ:
«Մեծագույն ցավով տեղեկացա Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստան դաշինքի անդամ, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին: Անկեղծորեն խորին ցավակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:
Աստված թող հոգին լուսավորի»,- սոցցանցի իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը:
Ինչպես ավելի տեղեկացրել էինք, Տիգրանաշենի ոլորանների ձորում հայտնաբերվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մեքենան և դին:
ՆԳՆ ոստիկանությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է պատգամավոր Մհեր Սահակյանի զոհվելու փաստը: