Երևանում քաղաքացին հայտնել է, որ իր հաշվեհամարից հափշտակել են շուրջ 3 մլն դրամ

Հունվարի 5-ին հափշտակության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 28-ամյա Անի Մ․-ն և հայտնել, որ հունվարի 4-ին ժամը 17։00-ի սահմաններում «Ինստագրամ» կայքով մուտք է գործել «moneygram.am-bls.icu» հավելված, լրացրել է իր «Իդրամ» հավելվածի գաղտնաբառը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենից հետո՝ հունվարի 5-ին՝ ժամը 04։28-ից մինչև ժամը 06։20-ն ընկած ժամանակահատվածում, Անի Մ․-ն նկատել է, որ իր «Իդրամ» դրամապանակից «Մարիամ Գևորգյան» անվամբ օգտատիրոջ հաշվեհամարներին փոխանցվել է 2 մլն 979 հազար 170 դրամ:

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ