Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ:
Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին շնորհավորել է բարձր պաշտոնում ընտրվելու առիթով, հաջողություններ մաղթել, ինչպես նաև գոհունակություն արտահայտել Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ:
Նախագահ Կոշտայի հարցին ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանը նրան տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին և ընդգծել, որ Հայաստանի Կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից:
Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունն առաջիկա հարմար առիթներով: