Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ Ռուսաստանը պետք է ճիշտ ձևավորի իր ակնկալիքները։
Այս մասին լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունները, ասել է ԱԺ «Քաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:
«Որևէ ծայրահեղության մեջ ընկնել չարժի, սա ընդամենը սովորական ընթացակարգ է, որը հարուցել են մեր քաղաքացիները»,-նշել է նա:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը հունվարի 9-ի նիստում դրական եզրակացություն է տվել քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացված «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին:
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը այնուհետ հայտարարեց, թե Ռուսաստանը Հայաստանում ԵՄ-ին միանալու օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալու սկիզբ: