«Տարածքները և հողամասը փոխանցվել է ՀՀ-ին․ շուկայական արժեքը՝ շուրջ 1 միլիարդ դրամ»․ Նիկոլ Փաշինյան

Դատարանի վճռով (հաշտության համաձայնությամբ) Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին և 2-րդ հարկերից շուրջ 240 քմ մակերեսով տարածքները և մակերեսին համապատասխան հողամասը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շուկայական արժեքը՝ շուրջ 1 միլիարդ դրամ»,-նշել է նա:

Հիշեցնենք՝ գործը վերաբերում է մեկ այլ քրեական գործի, որն առնչվում է «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից 300 քմ մակերեսով տարածքը խարդախությամբ հափշտակելուն։

Քրեական վարույթով մեղադրյալ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի վերաբերյալ մասն անջատվել և ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ