Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային անդրադարձել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանիի Բաքու և Երևան կատարած այցերի արդյունքներին։
«Իրանը կարևոր է համարում և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ հարաբերությունները։ Հարավային Կովկասի անվտանգությունը մեզ համար կարևոր է, և մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները այն ամրապնդելու համար այս կարևոր տարածաշրջանում։ Անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ հեռու մնալով արտաքին միջամտությունից»,- ընդգծել է նա։
Նա հավելել է, որ այս այցը նպատակ ուներ ամրապնդելու հարաբերություններն ու քննարկումները այս երկու երկրների հետ, որպեսզի Իրանը վստահ լինի, որ տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված նախկին գործընթացները, այդ թվում՝ 3+3-ը, կշարունակվեն։