Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել միասնական տոմսային համակարգի վճարման եղանակին։
Նշվել է, որ կարելի է վճարել 4 եղանակով՝ տրանսպորտային քարտով, QR կոդով, բջջային հավելվածի միջոցով և բանկային քարտով։
Նշվել է արտոնյալ խմբի քաղաքացիները կարող են մոտենալ կամ թաղապետարաններ կամ TellCell ընկերության գրասենյակներ՝ անցնելու նույնականացում. «Վարչական շրջաններում քաղաքացիների էական հոսք ունենք, որ մոտենում են իրենց արտոնյալ կարգավիճակը ձևակերպելու համար: Նույն գործընթացը կատարվում է նաև TellCell-ի գրասենյակներում և կայքի միջոցով»,- ասել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Իսկ եթե անձը արտոնյալ կարգավիճակ չունի, տրանսպորտային քարտ ձեռք բերել հնարավոր է մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից, որոնք տեղադրված են դրամարկղերին կից, իսկ վաղվանից մետրոպոլիտենի դրամարկղերից հնարավոր է այդ քարտերը ձեռք բերել աշխատակցի օգնությամբ՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն և 20:00-ից մինչև 23:00 ընկած ժամանակահատվածում։ Ձեռք բերված քարտերը կարելի է ակտիվացնել https://transport.yerevan.am կայքում։
Բացի այդ, տրանսպորտային քարտեր հնարավոր է ձեռք բերել Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակներում գործող քաղաքապետարանի տեղեկատվական աջակցման կենտրոններում։ Քարտերը հնարովր է ձեռք բերել և ինքնասպասարկման տերմինալից, և աշխատակցի օգնությամբ։
Նաև նշվել է, որ հայասանյան բանկային քարտերը հնարավոր է նաև որպես տրանսպորտային քարտ օգտագործել, եթե սպասարկում է NFC համակարգով, իսկ American expresss և МИР քարտերը չեն սպասարկվում։
Նաև՝ հնարավոր է տրանսպորտային քարտին այլընտրանք լինի նաև TellCell Wallet համակարգը։