«Ահռելի թվով մարդկանց համար միասնական տոմսային համակարգը ձեռնտու է այն առումով, որ ավելի մատչելի է լինելու, բայց շատերն ուղղակի ինֆորմացիոն բացի պակասով տեղյակ չեն, որ միասնական տոմսային համակարգի դեպքում ամսական տոմսերից օգտվելիս իրենց համար էականորեն ավելի ձեռնտու է լինելու, քանի որ շատ հաճախակի են օգտվում տրանսպորտից»:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Շարունակելով քաղաքապետի խոսքը, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշել է, թե անցած շաբաթ իրենք հաղորդագրություններ են հրապարակել արտոնյալ խմբերի համար:
«Քաղաքացիների էական հոսք կա, որ մոտենում են իրենց արտոնությունը ձևակերպելու համար»,- ասել է Սուրեն Գրիգորյանը։