Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լեկորնուն հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել ռազմական ծախսերի ավելացումը 2025 թվականին, հակառակ դեպքում՝ երկրի անվտանգությունը կարող է վտանգի տակ լինել։
Նա հիշեցրել է, որ 2017 թվականին Ֆրանսիայի ռազմական բյուջեն կազմել է 32 միլիարդ եվրո, համաձայն ընդունված ռազմական ֆինանսավորման ծրագրի, այն տարեկան ավելացել է մոտ 3 միլիարդ եվրոյով։
«Եթե 2025 թվականին մենք չավելացնենք ռազմական ծախսերը 3,3 միլիարդ եվրոյով՝ 2024 թվականի համեմատ (47,2 միլիարդ եվրո), ապա ակնհայտ է, որ այն կվտանգի մեր զինված ուժերի վերազինումը և երկրի անվտանգությունը», – ասել է Le Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ 2025 թվականին պաշտպանական ծախսերը պետք է կազմեն 50,5 միլիարդ եվրո, սակայն Ֆրանսիայի 2025 թվականի բյուջեն դեռ չի ընդունվել։