Այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զրուցել է Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ և նրան պարգևատրել Ազատության նախագահական մեդալով, տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ազատության նախագահական մեդալը երկրի բարձրագույն քաղաքացիական պարգևն է, որը շնորհվում է այն անհատներին, որոնք ակնառու ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների բարգավաճման, արժեքների կամ անվտանգության, համաշխարհային խաղաղության կամ այլ նշանակալից հասարակական, կառավարական կամ մասնավոր ձեռնարկումների մեջ»:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր զրուցել է Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ և նրան պարգևատրել Ազատության նախագահական մեդալով, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Ազատության նախագահական մեդալը երկրի բարձրագույն քաղաքացիական պարգևն է, որը շնորհվում է այն անհատներին, որոնք ակնառու ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների բարգավաճման, արժեքների կամ անվտանգության, համաշխարհային խաղաղության կամ այլ նշանակալից հասարակական, կառավարական կամ մասնավոր ձեռնարկումների մեջ», — ասված է հաղորդման մեջ։
Սա առաջին դեպքն է, երբ նախագահ Բայդենը պարգևատրել է Նախագահական Ազատության մեդալով, շեշտել է Սպիտակ տունը։