ԱՄՆ հատուկ դատախազ Ջեք Սմիթը, որը նշանակվել էր գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդի կողմից 2022 թվականի նոյեմբերին՝ Դոնալդ Թրամփի դեմ երկու գործը վարելու համար, հրաժարական է տվել, հայտնում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը։
Պորտալը նշում է, որ «ընտրություններում Թրամփի հաղթանակը վտանգի տակ է դրել երկու գործի ապագան»՝ ընտրություններին միջամտության և գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահպանման վերաբերյալ:
Պորտալի տվյալներով՝ երկու դեպքերի հեռանկարներն արդեն խաթարվել են անձեռնմխելիության վերաբերյալ Գերագույն դատարանի որոշմամբ։
Անցյալ տարի Գերագույն դատարանը վճռել է, որ Թրամփն ունի մասնակի անձեռնմխելիություն քրեական հետապնդումից՝ պաշտոնում կատարած գործողությունների համար:
Այնուամենայնիվ, այս շաբաթ դաշնային վերաքննիչ դատարանը հայտարարել է, որ Սմիթի վերջնական զեկույցը Թրամփի հետաքննության վերաբերյալ կարող է հրապարակվել՝ չնայած նորընտիր նախագահի առարկություններին: