Խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում. վարորդը զրկված է վարելու իրավունքից

Հունվարի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 11։00-ի սահմաններում Երասխ գյուղում՝ շրջանաձև խաչմերուկում, Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Աշոտ Ս․-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով Պարույր Սևակ գյուղից դեպի Երևան ընթանալիս բախվել է բազալտե եզրաքարերին, էլեկտրասյանը, տապալելով այն և հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով ավտոմեքենայի դիմացի անվահեծը պոկվել է և շպրտվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Կաքի տեղեկություններով՝ վարորդ Աշոտ Ս․-ն զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ