Թալանել են զոհված հերոս Արմեն Գասպարյանի տունը

Երեկ՝ հունվարի 11-ին, սրբապղծության ու գողության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը կամ անձինք կեսօրին մտել են Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկը։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ստահակը կամ ստահակները տակն ու վրա են արել տունը, հափշտակել ոսկյա զարդեր, գումար ու անգամ գողացել են հերոսի տան անկյունում եղած իրերը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով տունը պատկանում է 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարած հակառակորդին Ջերմուկի դիրքերում հետ մղելու ժամանակ հերոսաբար զոհված 54-ամյա Արմեն Գասպարյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ