Այսօր առավոտյան ժամը 09:20-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածից մինչև 86 կմ հատված շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ առաջացել էին խցանումներ, իսկ վթարների պատճառը եղել է մառախուղը, մերկասառույցը, որոշ վարորդների կողմից ավտոմեքենաները ոչ ձմեռային անվադողերով վարելը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բոլոր վթարների փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերվել, պարզվել է վարորդների ինքնությունը:
Վթարիների մասնակից վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ընդհանուր առմամբ, այսօր այդ ճանապարհահատվածում բախվել է 27 տրանսպորտային միջոց։