Ինչու՞ է երկիրը սկսել արագ պտտվել

Ինչպես հայտնում են Մեծ Բրիտանիայի Ազգային ֆիզիկական լաբորատորիայի հետազոտողները, մեր մոլորակի պտույտն իր առանցքի շուրջ զգալիորեն արագացել է: Ատոմային ժամացույցների չափումները ցույց են տվել, որ օրերը դարձել են 0.5 միլիվայրկյանով ավելի կարճ, քան նախկինում՝ 24 ժամը:

Հետաքրքիրն այն է, որ մինչև 2020 թվականի հուլիս Երկրի պտույտը, ընդհակառակը, դանդաղում էր, և գիտնականները ստիպված էին յուրաքանչյուր մի քանի տարին մեկ ավելացնել մեկ վայրկյան: Սակայն այժմ իրավիճակը փոխվել է, և ֆիզիկոսները քննարկում են առաջին անգամ «բացասական վայրկյան» ավելացնելու հարցը՝ երկրային ժամանակը արեգակնայինի հետ համապատասխանեցնելու համար:

Եթե այս միտումը շարունակվի, գիտնականները կստիպված լինեն կրճատել ժամանակը՝ մոլորակի իրական պտույտի հետ համաքայլ ընթանալու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ