Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքը Լոս Անջելեսում բռնկված հրդեհների պատճառով տարհանվել են իրենց առանձնատներից: Տեղեկությունը հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Կրակը ցանկացած պահի կարող է հասնել այն թաղամաս, որտեղ ապրում է Քարդաշյանների ընտանիքը։
Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ Քիմ, Քլոե և Քորթնի Քարդաշյանները, Քրիս, Քայլի և Քենդալ Ջեններներն իրենց սիրելիների հետ միասին հաջողությամբ լքել են տարածքը։
Հայկական «Carousel» ռեստորանն էլ սոցցանցի իր էջում հայտնել է, որ իրենք Քարդաշյանների ընտանիքի անունից սնունդ են հասցրել ավելի քան հազար հրշեջի, որոնք պայքարում են աղետի գոտում բռնկված հրդեհի դեմ: