Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած և զգալիորեն թուլացած քամիները կրկին կուժգնանան

Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին կուժգնանան:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

«Շաբաթ օրվանից սկսած կանխատեսվում են քամիներ՝ 35-ից 50 մղոն/ժ արագությամբ, պոռթկումները՝ մինչև 60 մղոն/ժ հասնելով առավելագույն արագության շաբաթ գիշերը մինչև կիրակի կեսօր, այնուհետ թուլացում մինչև երկուշաբթի»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Հարավային Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 11-ի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ