Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն:
Դրանք, ըստ Սուրենյանի, առկա մառախուղի խտացման(սուբլիմացիա) հետևանք են: