Իրական Հայաստանի հայեցակարգը նաև խաղաղության ճանապարհի և խաղաղության կոնցեպտի մասին է:
Այս մասին «Ընտանեկան փոդքասթ»-ի երկրորդ եթերի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այստեղ խնդիրը հետևյալն է, որ մարդիկ հարցադրում են անում, ասում են՝ բայց էդ կոնցեպտը ինչքանո՞վ է բերելու անկախություն, անվտանգություն, բարեկեցություն, երջանկություն:
Ես 2018-ի մարտի 31-ին մի հայեցակարգ առաջարկեցի, որ մենք հիմա էս քայլերով գնում ենք և փորձում ենք Հայաստանում ժողովրդի իշխանություն հաստատենք: Էն ժամանակ մարդիկ ցանկալի էին համարում սա, բայց չէին հավատում, որ հնարավոր է իրագործել:
Իմ կարծքով՝ հիմա նույն իրավիճակում ենք: Ասում են՝ ինչքանո՞վ է սա իրագործելի: Եվ սա էն սկզբունքային պահն է, որտեղ մենք պետք է շատ հստակ, մանրամասն պլան, ծրագիր ունենանք և դրանով գնանք առաջ:
Սա մեծագույն մարտահրավեր է»,- ասել է վարչապետը: