Մեդվեդևը պրիմիտիվ է և կանխատեսելի. ՀՀ-ի ուղղությամբ Մոսկվայի և Բաքվի շահերը նույնական են

«ԵՄ անդամակցությունը և ԵԱՏՄ անդամ լինելը միաժամանակ անհնար է, բայց ԵԱՏՄ-ից պետք է դուրս գալ այն ժամանակ, երբ մեր տնտեսությունն ու տնտեսվարողները պատրաստ կլինեն»: Այս մասին ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով ՌԴ-ից հնչող հայտարարություններին, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և Եվրամիության մասնակցության միջև։

Անդրադառնալով Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը, թե Ալիևի վերջին կոշտ հայտարարություններից հետո Փաշինյանը կհիշի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, Ստեփանյանն ասաց. «Մեդվեդևը պրիմիտիվ է և կանխատեսելի. ՀՀ ուղղությամբ Մոսկվայի և Բաքվի շահերը նույնական են։ Մինչև Մեդվեդևի հայտարարությունները մեր փորձագետներից ևս նշում էին, որ Ալիևի հայտարարությունների հետևում կանգնած է Մոսկվան։ ՌԴ-ն ամեն ինչ անելու է, որ ՀՀ-ին խոչընդոտի ԵՄ անդամ դառնալու գործում»։

Ստեփանյանը կարծում է, որ Հայաստանի շահերից է բխում գնալ ԵՄ-ի ճանապարհով, որովհետև ՌԴ-ն ՀՀ-ի համար վտանգ է. «ՌԴ-ում ՀՀ-ն կործանելու որոշումը կայացվել է շատ վաղուց, ու դա սկսել է իրագործվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, իսկ մինչ այդ հարձակողական զենքեր էին մատակարարում Ադրբեջանին»։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ