ԱՀԾ աշխատողները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն կունենան. նախագիծ

2022 թվականի դեկտեմբերի 23-ին ԱԺ կողմից ընդունված «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով 2023 թվականի հոկտեմբերին ստեղծվել է Արտաքին հետախուզության ծառայությունը, որն իր գործունեության բնույթով պայմանավորված` եւս առնչվելու է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին:

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը հունվարի 10-ին Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ««Պետական գաղտնիքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Առաջարկվում է Արտաքին հետախուզության ծառայության ծառայողներին ու աշխատողներին, ինչպես նաեւ ծառայության հետ համագործակցող ֆիզիկական անձանց տրամադրել պետական գաղտնիք պարունակող տեղեկություներին առնչվելու թույլտվություն: Հիմնական զեկուցողի խոսքով թույլտվությունները տրամադրվելու են գործող ընթացակարգերով:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Արտաքին հետախուզության ծառայության բնականոն գործունեությունը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին` Քրիստիննե Գրիգորյանը խոսել է ծառայության կայացման գործընթացի մասին:

Հարակից զեկուցող Տրդատ Սարգսյանն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ