Եթե Ադրբեջանը վստահ է դիրքորոշումներում, ինչու է գաղափար առաջ քաշում դադարեցնել դատական պրոցեսները. Կիրակոսյան

Չեմ կարծում, որ իրավական վեճերը կխանգարեն խաղաղության գործընթացին, իմ կարծիքով, իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճ և տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ, միջազգային իրավունքով նախատեսված ճանապարհով և եղանակով, դա նաև ուժի կիրառում բացառել է նշանակում, պատերազմ կանխարգելել է նշանակում և այլն: Օրինակ, Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնած և արդարադատության միջազգային դատարանում քննվող ռասսյաական խտրականության բոլոր ձեևերի վերացման մասին կոնվենցիայի հիման վրա ընթացող վեճը միտված է պատերազմը կանխարգելելու»,- ասաց նա:

Ըստ Եղիշե Կիրակոսյանի, իրավական վեճերը միտված են ամրապնդելու խաղաղության ճանապարհը:

«Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում են բոլոր դատական պրոցեսները ինչպես Արդարադատության միջազգային դատարանում, այնպես էլ Եվրոպական դատարանում։ Բնականաբար, նաև գիտեք, որ Ադրբեջանն էլ ունի Հայաստանին դեմ գործեր, մենակ Հայաստանը չի, որ Ադրբեջանի դեմ գործեր ունի, և այստեղ հարց է առաջանում, եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչու են իրենք գաղափար առաջ քաշում դատական պրոցեսները դադարեցնելու մասին,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ