Լոս Անջելեսի շրջանի ոստիկանությունը ձերբակալել է Լոս Անջելեսի արևմտյան շրջանում Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին, հայտնում է NewsNation-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։
«Լոս Անջելեսի ոստիկանության վարչությունը NewsNation-ին հաստատել է, որ Քենեթի հրդեհն այժմ հետաքննվում է որպես հրկիզման դեպք, և մեկ մարդ կալանավորված է», — ասվում է հրապարակման մեջ:
Հեռուստաալիքն ընդգծել է, որ կասկածյալին ձերբակալելուն օգնել են տեղի բնակիչները։ Նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում, ըստ շրջանային դատախազ Նաթան Հոխմանի:
Կալիֆորնաիան ու ամբողջ Լոս Անջելեսի շրջանն այս շաբաթվա կեսերից պատել են անտառային հրդեհները: Այս տարերային աղետն արդեն անվանվել է տարածաշրջանի պատմության մեջ ամենավերիչներից մեկը։ Այսպես, Ալտադենա շրջանում այրվում է ավելի քան տասը հազար հեկտար, հրդեհը սպառնում է մոտ 13 հազար շինությունների անվտանգությանը։ Իրավիճակը վատթարանում է ուժեղ քամիների պատճառով, որոնք թույլ չեն տալիս օդանավերի աշխատանք, իսկ Պալիսադեսի տարածքում հրդեհային հիդրանտները դուրս են եկել շահագործումից:
Աղետի զոհ է դարձել առնվազն տասը մարդ։
Լոս Անջելեսը տասնյակ հազարավոր բնակիչների համար պարտադիր տարհանման հրամաններ է արձակել։ Միևնույն ժամանակ շրջանի հրշեջ ծառայության ղեկավարը խոստովանել է, որ ռեսուրսները նախատեսված են մեկ կամ երկու խոշոր հրդեհների դեմ պայքարելու համար: