Արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար

Մենք արձանագրում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հօգուտ խաղաղության դիրքորոշում է արտահայտում և նպաստում այդ գործընթացում դրական առաջընթացին:

Այս մասին թուրքական և արտասահմանյան լրատվամիջոցների հետ ասուլիսում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

«Կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձներն այս ուղղությամբ»,- հավելել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ