Քաշքշուկ, բռունքցներ ու նման բաներ իսկապես չեն եղել. Ղազարյանը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում միջադեպի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև վիճաբանության, քաշքշուկի տեղեկությունները չափազանցված են:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

«Լուրը չափազանցված է: Տարբեր հարցերի շուրջ քննարկումներ լինում են, բնականաբար, կարող են լինել կարծիքներ, որ չհամընկնեն, բայց քաշքշուկ, բռունքցներ ու նման բաներ իսկապես չեն եղել ո՛չ նիստում, ո՛չ դրսում»,- ասել է Ղազարյանը:

Նրա խոսքով, գուցե նիստից հետո դրսում զրույցը նման տպավորություն է թողել, բայց, եղել է ընդամենը զրույց, քննարկում:

Նշենք՝ մամուլի որոշ հրապարակումների համաձայն, ՔՊ փակ նախաձեռնող խմբի նիստը թեժ ընթացք է ունեցել և ավարտվել է քաշքշուկով։ Հրապարակումների համաձայն՝ վիճաբանությունը ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև է եղել: Պատճառը Տավուշում տիրող բնապահպանական վիճակն է, ապօրինի հսկայածավալ ծառահատումները, ինչի մասին ՔՊ վերջին նիստերին խոսել է Հայկ Սարգսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ