Զախարովան Լիտվայի նախագահին անվանել է «ստվարաթղթե հիմար»

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան գնահատել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի պնդումները Կալինինգրադի մարզի մասին։ Դիվանագետը Լիտվայի առաջնորդին անվանել է «ստվարաթղթե հիմար»՝ խոնավահոտ ֆանտազիաներով և խորհուրդ է տվել ուսումնասիրել պատմությունը։

Ավելի վաղ Նաուսեդան քննադատել էր Չիստիյե Պրուդի գյուղում գտնվող KԿրիստիանոս Դոնելայտիսի թանգարանի անվանափոխությունը։ Նա պնդում էր, որ Կալինինգրադը իբր պատմական լիտվական քաղաք է և պետք է համապատասխան անվանակոչվի։

«Հերթական ստվարաթղթե հիմարը բարձրացել է խոսափողի մոտ՝ խոնավահոտ պատմական ֆանտազիաներով»,- գրել է Զախարովան՝ ի պատասխան Նաուսեդայի խոսքերի։

Նա հիշեցրե է, որ Վիլնյուսն իր ներկայիս անվանումը ստացել է 1939 թվականին Իոսիֆ Ստալինի որոշումից հետո։ Նաև, ըստ Զախարվայի, Կլայպեդայի նավահանգիստը Կարմիր բանակի շնորհիվ վերջապես դարձել է լիտվական:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն այնուհետ կոչ է արել մերձբալթյան քաղաքական գործիչներին ուսումնասիրել պատմությունը։

Զախարովան ընդգծել է, որ «Խորհրդային Միության բոլոր «նվերները» Լիտվային, որոնք մինչ օրս չեն ներվում Մոսկվային, Վիլնյուսը կարող է հետ վերադարձնել, եթե պատմությունն այդպես խեղդում է Լիտվայի նախագահին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ