«Մենք ցանկանում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրում»:
Այս մասին տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ճեպազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Ղարաբաղի «օկուպացիայի» ավարտից հետո պատմական հնարավորությունների պատուհան է բացվել տարածաշրջանում կայուն խաղաղության, կայունության և բարգավաճման համար: Այս գործընթացում մենք ուս ուսի քայլում ենք Ադրբեջանի հետ»,- ընդգծել է ԱԳՆ ղեկավարը։
Նախարարն ասել է, որ Թուրքիան դատարկ արտաքին քաղաքականություն չի վարում:
«Մենք կամրապնդենք մեր հարաբերությունները Թյուրքական պետությունների կազմակերպության հետ»,- նշել է նա: