Ձեզ համար լավագույն հայրենիքը մեծ լինելն է, եթե այսօր այսքան է` չպիտի լավը լինի. Գաբրիելյանը՝ Մինասյանին

Ձեր խոսքից ես հասկացա, որ Ձեր համար լավագույն հայրենիքը կամ պետությունը դա պարտադիր մեծ լինելն է, այսինքն ՝ եթե հայրենիքը այսօր այսքան է, ինքը չպիտի լավը լինի։ Այս մասին ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ օրհներգի փոփոխության նախագծի հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանն ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին արձագանքելով։

«Ես դեմ չեմ պետությունը ոչ թե լիներ 29.743, թող լիներ 290 հազար։ Բայց որեւէ երաշխիք չկա, որ ձեր ասած 2 մլն-ը դա երջանկություն կամ բարեկեցություն է։ Դուք հայրենիքը պատկերացնում եք մեծության մեջ», — ասաց նա։

«Հայրենիքը չունի օրհներգ, սահման։ ՀՀ-ն ունի օրհներգ, զինանշան։ Այս օրենքը որ կա, որովհետեւ գոյություն ունի Հայաստանի Հանրապետություն, ոչ թե գոյություն ունի հայերի հայրենիք։ Ձեր տրամաբանությամբ պետք է Հայաստանի Հանրապետությունը կոչեիք հայերի հայրենիք»,- հավելեց պատգամավորը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ