Միանշանակ էր, որ նախագիծն իրականում ողջունելի նախագիծ է՝ կապված հենց օրհներգի նկատմամբ հարգանքի ավելացման, այնէ, որ պաշտոնական մի ձև ունենան և բոլոր պաշտոնական արարողությունների ժամանակ հենց այդ ձևն էլ օգտագործվի: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց օրհներգի մասին օրենքի նախագծի հարակից զեկուցող Ալխաս Ղազարայանը:
Ղազարյանի խոսքով այս օրենքի ընդունումը հարգանք է խորհրդանիշի նկատմամբ:
«Քառատողի փոփոխության դեպքում էլ միայն լավատեսական ազդեցություն ունի, երբ օրհներգը ավարտվում է ավելի լավատեսական նոտայով, սա ևս ողջունելի է»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ եթե սահմանում են օրենքը ապա սանկցիաներ էլ են լինելու, որի շուրջ քննարկումները կլինեն 2-րդ և 3-րդ ընթերցման ժամանակ: