Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՀ պետական Օրհներգի մասին օրենքում փոփոխություններ անելու մասին նախագիծը։
Հանձնաժողովի անդամ Գեղամ Նազարյանը խոսելով առաջին քառատողից, որտեղ ասվում է՝ «որ ապրել ես դարեդար», կարծիք հայտնեց, որ իր տպավորությամբ հայերենում դա անցյալի մասին է խոսքը. «Ինչ-որ մեկի մասին ենք խոսում, որ հիմա չի ապրում, բայց ինչ-որ ժամանակ ապրել է, հայերենում ես այդպես եմ ընկալում», — ասաց նա։
Նախագծի հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ ինքն էլ է այդպես հասկանում՝ անցած-գնացած մի բան է»։
Նրա խոսքով՝ շատ-շատ աշխարհի պետությունների մոտ Հայաստանն ընկալվում է, որ «մենք ամբողջ կյանքում մեռնենք, ցեղասպանվածի պիտակով ապրենք, ես չեմ ասում դա փոխելով կվերանա, բայց տրամաբանություն ենք դրել, որ եթե փոխենք Ձեր ասածով՝ «որ ապրում ես դարեդար», կավարտվի՝ «թող միշտ պանծա Հայաստան»։