Մետապնևմովիրուսի հետ կապված վտանգ կա, պետք է այս հարցի վերաբերյալ զգուշորեն խոսել և պատրաստ լինել. Մուրադյան

Մետապնևմովիրուսի հետ կապված վտանգ կա և պետք է այս հարցի վերաբերյալ զգուշորեն խոսել և պատրաստ լինել:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Պատրաստ լինելը նշանակում է՝ հանրային առողջապահական կուլտուրայն հասարակության մեջ պետք է այնպես լինի, որ նման լուրերը չընկալվեն որպես տագնապալի: Այսինքն սա իրազեկվածության դաշտում է: Պետք է իմանալ ինչ անել, պետք է համակարգը պատրաստ լինի և կարծում եմ, պետք է կառավարելի պահել այն վիրուսները, որոնք որ ենթարկվում են պատվաստումների»,- ասաց Մուրադյանը:

Այս վիրուսը, ըստ Մուրադյանի, իր վիոլենտությամբ, իր մահաբերությամբ ավելի թեթև է, քան գրիպի վիրուսը:

«Դժբախտաբար, կառավարելի վիրուսների շարքում չէ, չունի դեռևս իր պատվաստանյութը և այն կանոնները, որոնք գործում են առհասարակ համաճարակների դեպքում, խորհուրդ են տրվում»,- ասաց Մուրադյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ