Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր կարեկցանքն է հայտնել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնած հրդեհների հետևանքով տուժածներին:
«Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերից: Մեր կարեկցանքն ու ցավակցությունն ենք հայտնում տուժածներին, նաև ողբերգականորեն կորսված մարդկային կյանքերի համար: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում:
Հույս ունենք, որ հրդեհների հետևանքները և համայնքի կյանքը հնարավոր կլինի արագ կերպով լիովին վերականգնվել»,- ասված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոկում:
Կալիֆոռնիայում հրդեհներն արդեն հինգ մարդու կյանք են խլել, կան տուժածներ։
Ըստ կանխատեսումների՝ ներկայիս հրդեհները կարող են դառնալ ԱՄՆ պատմության մեջ ամենազանգվածային ու ավերիչ անտառային հրդեհները: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իրավիճակը «ապոկալիպտիկ» է որակել:
Արագ տարածվող հրդեհը նաև հայաշատ բնակավայրերում է՝ Գլենդեյլ, Բըրբանք, Փասադենա, Սիլմար։
Հրդեհները վնասել են հոլիվուդյան հայտնի մարդկանց տները, այդ թվում՝ Փերիս Հիլթոնի, Բիլլի Քրիսթալի և Մենդի Մուրի։
Ջո Բայդենը չեղարկել է իր ուղևորությունը Հռոմ և Վատիկան Կալիֆորնիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով։ Այդ այցը պետք է լիներ նրա վերջին արտասահմանյան այցը ԱՄՆ նախագահի պաշտոնում: