Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ պետք է, որպեսզի Արևմուտքում համոզվեն, որ ՀՀ-ն «բլեֆ էր» անում. Սաֆարյան

Ալիևը լավ գիտի, որ Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը ու այլևս լիիրավ անդամ է։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն՝ անդրադառնալով Ալիևի և Մեդվեդևի հայտարարություններին:

«Չեմ բացառում ու չեմ առարկի, եթե որևէ մեկը հակադարձի, որ նա կարող է ինչ-որ հովերով տարված ու Պուտինի օրինակից ոգեշնչված մտած կամ ցույց տա, թե թքած ունի հնարավոր սանկցիայի վրա, եթե ոտնձգություն իրականացնի Հայաստանի տարածքի վրա։ Բայց, միևնույնն է, անգամ Պուտինի «սաղսալամաթության» խորապատկերին բոլորի հիշողություններում չափազանց տպավորիչ են մնացել մի շարք երկրներում կարևոր միջազգային իրադարձություններին Պուտինի մասնակցության բացառումն ու մեկուսացումը։

Սանկցիայի դեպքում Ալիևը չի կարողանա լինել շատ վայրերում, նա դա գիտի ու դժվար թե այդ քայլին գնա։

Այս դատողության վրա էլ համարձակվում եմ պնդել, որ Ալիևի վերջին հոխորտանքները միջազգային ռեակցիաների, առաջին հերթին հնարավոր արկածախնդրությանը Թրամփի վարչակազմի վերաբերմունքի, ապաև՝ Թուրքիայի, Իսրայելի աջակցության ծալավի պարզումն է։ Իսկ Թրամփի (Թրամփի հայտարարություններն առնվազն Կանադայի մասով նոր չեն) ու թրամփական Մասկի վերջին շրջանի հայտարարությունները նույնպես կարող էին նրան ոգևորել, որ ինքն էլ կարող է տեղավորվել «միջազգային խուլիգանության» ակումբում ու միջազգային սիմպատիաներ ունենալ։

Ռուսաստանի ԱԽ քարտուղար Մեդվեդևի այսօրվա արձագանքը ՀՀ կառավարության կողմից Եվրաքվեի ժողովրդական նախաձեռնությանը դրական եզրակացություն տալու տաք հետքերով ռուս-ադրբեջանական խորքային համաձայնության ու ալիևյան հոխորտանքի ևս մեկ շեր են բացում։ Մեդվեդևը «գուշակել է», որ Ալիևի «կոշտ հայտարարություններից» հետո Հայաստանը կամ կհիշի ՀԱՊԿ-ի մասին, կամ Ուկրաինայի նման ապավինելով եվրովապական ու ամերիկյան դաշնակցությանը, կարժանանա նրա օրին․․․

Դրանով Մեդվեդևը բացահայտել է, որ ալիևյան հոխորտանքը ռուսական ավեի մեծ ստրատեգիայի մասն է՝ հոխորտանքի դոզայի տակ ստիպել Հայաստանին «ապասառեցնել իր անդամությունն ու վերադառնալ ՀԱՊԿ», կամ ստիպված կլինի Ուկրաինայի նման արևմտյան «անբավարար աջակցությամբ» դիմակայել ադրբեջանական հարձակումը։

Ալիևն ինքն էլ հասկանում է, որ ներկայիս կողմնորոշումների դաշտում ինքը շարունակում է տուժել արևմտյան դաշտում, և Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ պետք է, որպեսզի Արևմուտքում համոզվեն, որ Հայաստանը «բլեֆ էր» անում ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, իզուր էլ հավատացել են պաշտոնական Երևանի ստեղծած «դիվերսիֆիկացիոն» խաբկանքին։

Ահա թե ինչու են զույգերով կրկին ակտիվացել»,- ասված է գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ