Ռուսաստանը կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով

Մոսկվան շահագրգռված է Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Բաքվի և Երևանի հետ։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար հեռու տարածաշրջան չէ։

«Մենք ցանկանում ենք խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն, փոխադարձ վստահության և անվտանգության մթնոլորտ Կովկասում: Մենք ունենք լավ հարաբերությունները և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, և մենք մտադիր ենք անել այն ամենը, ինչ կախված է մեզանից այս հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս շփումներ ունեցե՞լ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Պեսկովը պատասխանել է, որ վերջին օրերին շփումներ չեն եղել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ