Մեդվեդևը Ալիևի միջոցով սպառնում է Հայաստանին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ըստ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, թե Ալիևի կոշտ հայտարարություններից հետո սափրված Փաշինյանը կհիշի ՀԱՊԿ-ին։

Սա ավելի քան ակնհայտ է փաստում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից օրեր առաջ արած ագրեսիվ հայտարարությունները առնվազն համաձայնեցված են  եղել Ռուսաստանի դեմ, կամ նույնիսկ եղել են հենց Ռուսաստանի ցուցումով։

Հակառակ դեպքում անտրամաբանական է, թե ինչու է հրճվում Մեդվեդևը, երբ իր ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի հասցեին հնչում են սպառնալիքներ։

Հիշեցնենք «ՌԻԱ Նովոստի»- ի փոխանցմամբ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայարարել էր՝ 

«Չեմ զարմանա, եթե սափրված Փաշինյանը Ալիևի վերջին հայտարարություններից հետո հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Կամ մեկ այլ տարբերակ՝ Հայաստանի ղեկավարների՝ Եվրամիության հետ ամուսնանալու մտադրության լույսի ներքո: Կարելի է ուղիղ դիմել ԵՄ-ին, այնտեղ սիրում են փողով և զենքով օգնել դրախտի թեկնածուներին»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ