Հայաստանը չի կարող լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ. Պեսկով

Կրեմլը հայտարարել է, որ Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը նրա ինքնիշխան իրավունքն է, սակայն անհնար է լինել երկու տարբեր միջազգային կազմակերպությունների անդամ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման մասին հարցին, ասել է. «Իհարկե, դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց պետք է հաշվի առնել Եվրամիության դիրքորոշումն այս հարցում»: Նա հիշեցրել է Թուրքիայի օրինակը, որն «արդեն տասնամյակներ շարունակ պահպանում է ԵՄ անդամակցության իր կողմնորոշումը, սակայն Բրյուսելի կողմից առանձնապես փոխադարձության չի հանդիպում»:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին անդամակցությունից Երևանի օգուտներին և առավելություններին, Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ «որ այն շատ, շատ դրական դիվիդենտներ է տալիս Հայաստանին՝ որպես պետության, և երկրի ժողովրդին»։

«Մենք գիտենք, որ ԵԱՏՄ անդամակցությունը շահավետ է Հայաստանին համար: Դա չափվում է տոկոսներով, աճի տեմպերով և այլն, և այլն»,- ասել է Պեսկովը։

Հինգշաբթի Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրամիությանը հանրապետության անդամակցության մասին օրենքի նախագծին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ