Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երշախավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով իր և ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանի նամակագրության հրապարակմանը։
Հայրապետյանը նշեց, որ Ասլանյանն իր հետ կիսվել է, որ զղջում է այդ հայտարարության համար։ «Թե որքանով էր անկեղծ իր կողմից այդ երկխոսությունը, խնդրանքը, թե որքանով էր պատահաբար տեքստի փոխարեն սքրինշոթ անելը և հրապարակելը, որքանով էր ուզել ինձ վնասել, ես այդ ամենը թողնում եմ անորոշությանը, ինձ ընդհանարպես դա չի հետաքրքրում»,-ասաց Հայրապետյանը։
Հայրապետյանը նշեց, որ այդ դեպքից հետո Ասլանյանի հետ չի խոսել. «Առանձնապես դժվարությամբ եմ պատկերացնում որևէ առիթով շփում իր հետ»։