«Ծնունդդ շնորհավոր, իմ հրեշտակ». Արմենչիկի դուստրը` Անգելինան, դարձավ երեք տարեկան

Ամերիկաբնակ երգիչ Արմենչիկի դուստրը՝ Անգելինան, դարձավ երեք տարեկան։ Այս առիթով երգիչը դստեր մասնակցությամբ տեսանյութ է տեղադրել:

Իսկ երգչի կինը՝ Լուսինեն, հուզիչ գրառում կատարել իր Ինստագրամյան էջում. «Ծնունդդ շնորհավոր, իմ հրեշտակ: Չեմ կարող նկարագրել, թե որքան եմ քեզ սիրում: Դու ինձ դարձրիր ամենաերջանիկ մայրիկն աշխարհում:

Սիրում եմ այս նկարը, ոչ թե նրա համար, որ գեղեցիկ է, այլ նրա համար, որ արվել է իմ կյանքում հատկանշական օրը՝ քո մկրտության օրը: Թող Աստված քեզ և աշխարհի բոլոր երեխաներին պահապան լինի»:

Տեսանյութը ստորև․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ