Վրդովված եմ Ալիևի վիրավորական և իրեդենտիստական հայտարարություններից. եվրախորհրդարանական

Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին հնչեցրած հայտարարություններին, որոնցում Ալիևը սպառնացել ու վիրավորել էր Հայաստանն ու ՀՀ բնակիչներին:

«Որպես Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող՝ ես վրդովված եմ Իլհամ Ալիևի վիրավորական հայտարարություններից, որոնք խաթարում են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ջանքերը:

Եկել է բարդ, բայց անկեղծ դիվանագիտության ժամանակը, ոչ թե ատելության ու սպառնալիքների»,- գրել է նա իր էջում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ