Ոչ մեկը պարտավոր չէ առավոտից աշխատի, որ դու 7 անգամ ռեմոնտ արած դիվանի վրա պառկես, սերիալ նայես. վարչապետ

«Մեր խնդիրն է ծայրահեղ աղքատությունը հաղթահարել, բայց ինչպե՞ս. աղքատությունը՝ լինի ծայրահեղ, թե այլ, հաղթահարվում է աշխատանքով»։

Այս մասին Կառավարության 2025 թվականի առաջին նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ եթե քաղաքացին աշխատունակ է, պետք է հաղթահարի աղքատությունն իր աշխատանքով:

«Եթե դու չես ուզում աշխատել, աղքատությունը քո ընտրությունն է։ Ոչ մեկը պարտավոր չէ գնա, առավոտից երեկո աշխատի, որ դու քո 7 անգամ ռեմոնտ արած դիվանի վրա պառկես, սերիալ, կամ թոք շոուներ նայես։ Վե՛ր կաց, աշխատիր։ Չես աշխատում, ուրեմն աղքատությունը քո ընտրությունն է»,- նկատեց նա։

Ըստ վարչապետի՝ աշխարհում կան նման մարդիկ. «Նաև հանճարներ են եղել, որ ասել են՝ մենք աղքատության մեջ կմնանք։ Դու Դիոգենեսն ես, շատ լավ, պատմությունը քեզ կգնահատի, բայց վազն արի մեզնից, ինչ ես ուզում»։

Նա նաև նշեց, թե 2018թ. տեղեկանք է ստացել, որ «Բրաբուս» ունեցող մարդը աղքատության նպաստ է ստացել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ