Երբեք թոշակն այնքան չի բարձրացել, որքան վերջին 5 տարում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է թոշակների վերաբերյալ քննադատություններին, այդ համատեքստում նշելով.

«Երբեք երկրում այնքան թոշակ չի բարձրացվել, որքան բարձրացվել է վերջին 5 տարում։ Չի եղել նման բան։ Գնացեք, վերցրեք պատմությունը, նայեք։ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ 2022թ. նվազագույն թոշակն ավելի բարձր է, քան նվազագույն պարենային զամբյուղը»։

Կառավարության ղեկավարը նաև նկատել է, որ 2018թ. հետո նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել են:

«Ասում են, հա որ 5 անգամ բարձարցրել եք, 36.000 դրամ չի՞։ Բա մենք մեղավո՞ր ենք, որ 5 անգամ բարձրացրել ենք, բարձրացնում, բարձրացնում ենք չի բարձրանում: Թող այնքան լիներ, որ կրկնապատկելուց 375.000 դրամ դառնար»,- ասել է Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ