«Վերջին հինգ տարիներին ՀՀ-ԵՄ ուղևորահոսքը էական, պատիկներով և անգամաներով ավելացել է»։
Այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մանրամասնելով, թե ինչի նշան է դա.
«Ինչքան էլ մեզ քննադատեն, համարեն դա մեր ամենախոցելի տեղը, առաջինը սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է, որ ինչքան էլ մենք սխալվել ենք, ընկել ենք, ձախողումներ ենք ունեցել, բայց մենք մեր քաղաքացիների համար բացել ենք հնարավորություններ: Մարդիկ այսօր ասում են՝ ինչու գնանք, Ջերմուկում սուրճ խմենք, կամ ճաշենք ետ կգանք, կգնանք Հռոմ, կգնանք Ֆրանկֆուրտ, Բրյուսել և սրա մեջ չափազանցություն չկա: Սոցցանցերի հոսքը նայեք, սեզոններ կան՝ շաբաթ-կիրակի մարդիկ ՀՀ որևէ տեղից ավելի քիչ լուսանկար են դնում, քան եվրոպական մայրաքաղաքներից»,- ասաց վարչապետը:
Ըստ վարչապետի, սա նաև սպառողական մենթալիտետի փոփոխության արդյունք է.
«Օրինակ իմ ունեցած տվյալներով, այս տարի, եթե ճիշտ ենք նկատել, դեպի Վրաստան հերթեր, համենայն դեպս նախորդ տարիների նման, չեն գոյացել։ Մի կողմից մենք սահմանային թողունակությունը մեծացնում ենք»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ մարդկանց մեծ զանգված ամանորին մեկնել են ԵՄ կամ Մերձավոր Արևելք. «Սա էլ մարդկանց բարեկեցության մակարդակի կամ առնվազն սպառողական մենթալիտետի փոփոխության արդյունք է»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: