«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ՝ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին», և այժմ սահմանաված կարգով Կառավարությունը պետք է դիրքորոշում արտահայտի»:
Այս մասին այսօրվա Կառավարության նիստում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ առաջարկում է դրական դիրքորոշում արտահայտել՝ ելնելով մի շարք հանգամանքներից:
«Վերջին տարիներին ՀՀ-ն և ԵՄ-ն ինտենսիվ և դինամիկ հարաբերություններ են ունեցել, այդ հարաբերություններն ունեցել են շատ հարուստ բովանդակություն և ընդգրկել տարբեր ոլորտներ: ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել ՀՀ ժողովրդավարությանը՝ ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել և ըստ էության ներգրավել է ՀՀ-ի շուրջ անվտանգայինն միջավայրի ապահովմանը, նկատի ունեմ քաղաքացիական դիտորտական առաքելության տեղակայումը:
Նաև դուք, պարոն վարչապետ ԵԽ-ում ելույթ ունենալիս հայտարարել եք, որ ՀՀ-ն պատրաստ է մոտ լինել Եվրոպական միությանը այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի. մենք այդ հնարավոր համարելու նշաններն էլ ենք տեսել, նկատի ունեմ և վիզաների ազատականացման մեկնարկը և մի շարք այլ գործիքներ, որ արդեն կիրառվել են կամ քննարկվում են»,- ասաց Միրզոյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում