Սույն թվականի փետրվարի 14-ից մինչեւ ապրիլի 18-ը ՀՀ պաշտպանության նախարարությունը կիրականացնի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Այս մասին կառավարության որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության վաղը՝ հունվարի 9-ին, տեղի ունենալիք նիստի օրակարգում։
Նախագծին կից հիմնավորման մեջ մասնավորապես նշված է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ:
Կառավարության կայքում հրապարակված նախագծից civic.am-ը տեղեկացավ, որ պահեստազորայինների վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: Նախագծի 2-րդ եւ 4-րդ կետերն, ի դեպ, գաղտնի են։