Ալիևի կոշտ հայտարարություններից հետո սափրված Փաշինյանը կհիշի ՀԱՊԿ-ին. Մեդվեդև

Չեմ բացառում, որ Փաշինյանը Ալիևի վերջին կոշտ հայտարարություններից հետո հիշի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Չեմ զարմանա, եթե սափրված Փաշինյանը Ալիևի վերջին հայտարարություններից հետո հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Կամ մեկ այլ տարբերակ՝ Հայաստանի ղեկավարների՝ Եվրամիության հետ ամուսնանալու մտադրության լույսի ներքո: Կարելի է ուղիղ դիմել ԵՄ-ին, այնտեղ սիրում են փողով և զենքով օգնել դրախտի թեկնածուներին»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարեց, որ «անկախ հայկական պետությունը ֆաշիստական ​​պետություն է», և որ ֆաշիզմը պետք է ոչնչացվի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ