Ալիևը կրկնել է այն, ինչն ավելի վաղ ասել էր Զախարովան. Սարգսյանն ասաց՝ ինչ է պահանջում Հայաստանից Ռուսաստանը

Ես շարունակում եմ գոնե լայնամասշտաբ պատերազմի և միջանցքը կտրելու հավանականությունը շատ փոքր համարել նույնիսկ Ալիևի երեկվա հայտարարություններից հետո:

Այս մասին հանրային ՀԸ եթերում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Համարում եմ, որ Իլհամ Ալիևը հաշվել գիտի և բոլոր հաշվարկներում ինքն էդ առումով օժանդակողներ ու աջակիցներ չունի և մենակ է: Ինչ վերբերվում է առաջարկին՝ մարտավարությունը փոխենք և Ալիևի հռետորաբանությունը կամ պահանջները կփոխվի, ծիծաղելի եմ համարում»,- ասաց Սարգսյանը:

Ոչ թե Ալիևի պահանջները կփոխվեն, այլ ՌԴ-ն մեզ կփրկի վերահաստ պատերազմից՝ դիտարկմանն ի պատասխան, Արամ Սարգսյանն ասաց.

«Նման բան ասողները նախ պետք է ասեն, թե ինչ է պահանջում Ռուիսաստանը մեզանից: ՌԴ-ն պահանջում է միջանցքը տալ իր վերահսկողությանը, ԵՄ դիտորդներին վռնդել Հայաստանից, Ռուսաստանը մեզնից պահանջում է արևմտյան երկրներից և ներառյալ Հնդկաստանից զենք չառնել:

Այսինք էն ինչը ասել է Ալիևը, նրանից առաջ դա ասել է Մարիա Զախարովան: Իլհամ Ալիևը կրկնել է այն տեսակետներն ինչն ասել է Զախարովան: Հիմա, եթե մարդիկ մտածում են, որ Ռուսաստանի հետ լինելուց ՌԴ-ն կհրաժարվի էդ պահանջներից, սխալվում են:

Ես կարող եմ ասել, որ եթե էդ ճանապարհով գնանք, որևէ բան չի խանգարելու, որ Ալիևն ասի ինձ Վարդենիսն էլ է պետք, քանի որ պետք է Սևան իջնեմ, ջրային ռեսուրսները իմ երկրի համար շատ կարևոր են, ինձ պետք է տաք Վայքը, որովհետև էդտեղ նաև ադրբեջանցիներ են բնակեցվել, էդ ժամանակ ի՞նչ ենք անելու:

Էդ որ ասում են հողի վրա, ես 2020-23 թթ. բոլոր հարցազրույցներում լսում էի ԼՂ-ի մասով, որ հողի վրա ռուսներն են, իրենք էլ պաշտպանում են, պաշտպանեցի՞ն: Հիմա էլ չեն պաշտպանելու:

Պուտինի հետ գնալը փրկօղակ չէ, խորտակում է, առավելևս՝ մեկը լինի Ռուսաստանին պաշտպանի, էսօր Ռուսաստանը չի կարող անգամ իր Կուրսկի մարզն ազատագրի, իսկ տնտեսական առումով կոլապսի մեջ է»:

Հիշեցնենք՝ Ալիևը սպառնացել է, թե Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը, իսկ Ֆրանսիան և նրան զենք մատակարարող մյուս երկրները պետք է խզեն և չեղյալ համարեն այդ պայմանագրերը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 7-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հերթական անգամ սպառնացել է Հայաստանին պատերազմով, ինչպես նաև կասկածի տակ է դրել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։

Ալիևը նաև ասել է, որ Հայաստանը չպետք է «աշխարհագրական պատնեշ լինի» Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ կրկին սպառնալով բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ