ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ազգային անվտանգության մարմինների բոլոր ծառայողներին՝ մասնագիտական օրվա առիթով:
«ԱԱԾ-ն իր գործողություններով և գործունեությամբ մեծացրել է իր նկատմամբ վստահությունը և համոզվածությունը, որ մենք ամեն տարվա հետ ունենք ավելի գործունակ ծառայություն, որն ի վիճակի է ապահովել պետության և հանրության անվտանգությունը»,- սոցցանցի իր էջում գրել է վարչապետն ու տեսանյութ հրապարակել: